Դիլիջան / Պարկ Ռեզորթ

Պատահական չէր, որ «Դիլիջան Պարկ Ռեզորթ»-ը ստեղծվել է Հայաստանի ամենասիրված հանգստավայրերից մեկը՝ Դիլիջանում կառուցելու համար: Dilijan Park Resort-ը կայունացել է հանգստավայրի ամենագեղատեսիլ անկյունում՝ Պարզ լիճ տանող ճանապարհին: Dilijan Park Resort հյուրանոցային համալիրն առաջարկում է շքեղ և հարմարավետ սենյակներ և քոթեջներ, որոնցից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի լեռան անտառապատ լանջերը:

Դիլիջան / Գետափ

Գետափ ռեստորանա-հյուրանոցային համալիրը գործում է 1995թ.-ից: Այն գտնվում է Հայաստանի հիասքանչ անկյուններից մեկում`Դիլիջանում, Աղստև գետի ափին: Համալիրը տեղադրված է Դիլիջանի կենտրոնից ոչ հեռու գտնվող էկոլոգիապես մաքուր և գեղատեսիլ հատվածում: Տեղի բնությունը, թթվածնով առատ մաքուր օդի առկայությունը, սպասարկող անձնակազմի ուշադիր և բարյացակամ վերաբերմունքը ձեր հանգիստը կդարձնեն անմոռանալի: «Գետափ» ռեստորանա-հյուրանոցային համալիրը, շնորհիվ իր ոճային, էլեգանտ և ժամանակակից […]

Դիլիջան / Վանատուն

Վանատունը Հաղարծին վանական համալիրի (10-13-րդ դար) տարածքում (Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս) գտնվող հյուրատուն է՝ հարմարավետ սենյակներով, գրադարանով, հանդիպումների սրահով, պատշգամբներից ու պատուհաններից բացվող չքնաղ տեսարանով և …առանց հեռուստացույցի և wi-fi – ի ))) Մեր հյուրատունը դադար առնելու, հոգևոր ինքնաճանաչողության ու վերականգնման հնարավորություն է յուրաքանչյուր հյուրի համար ։ Մեր նպատակն է եղել ստեղծել միջավայր, […]

Դիլիջան / Բեսթ Վեսթերն Պլյուս Փարադայս Հոթել

2011թ. կառուցված բարձրակարգ Բեսթ Վեսթերն Պլյուս Փարադայս Հոթել Դիլիջան հյուրանոցային համալիրը տեղակայված է Դիլիջան առողջարանային քաղաքի գեղատեսիլ անկյուններից մեկում`Հայաստանն ու Վրաստանը միացնող միջպետական մայրուղու ճանապարհին: Հյուրանոցն ունի գեղեցիկ լոբբի, նորաոճ նիստերի դահլիճ, Ձմեռային այգի, սրճարան, բար, ռեստորան և 60 հյուրընկալ սենյակներ`հարմարավետության  և նրբագեղության անկրկնելի ներդաշնակությամբ: Բոլոր սենյակներում առկա են՝     Պատշգամբ,սառնարան,ներքին hեռախոս, հեռուստացույց, վարսահարդարիչ, սանհանգույցի […]

Դիլիջան /Դիլիջազզ

Դիլիջազ Հյուրանոց և Ռեստորանը բացվել է 2019 թվականի Դեկտեմբեր ամսին: Հյուրանոցը գտնվում է Դիլիջանի սրտում՝ Հաղարծին վանք տանող մայրուղու վրա: Դիլիջազ Հյուրանոց և Ռեստորանը առաջարկում է բարձրակարգ հարմարություններ անմոռանալի ժամանցի և գործուղումների համար: Բնության գեղեցկությունը գնահատող ճանապարհորդների համար Դիլիջազ հյուրանոցը և ռեստորանը հիանալի վայր է անմոռանալի արձակուրդի համար: Շրջապատված լինելով Հայաստանի ամենականաչ բնության ներքո ձեր […]

Դիլիջան / Հովեր Բյութիկ

Հովեր բուտիկ հյուրանոցը գտնվում է Դիլիջան քաղաքի բարձրադիր թաղամասներից մեկում, քաղաքից կտրված, բայց միաժամանակ և քաղաքի ներսում: Կենտրոնական հատվածից հեռավորությունը կազմում է 2 կմ: Համարներն առանձնանում են իրենց ընդարձակությամբ, յուրահատուկ դիզայնով և հարմարավետ կահավորմամբ: Հյուրերի տրամադրության տակ են բարը, ռեստորանը, այգին, տերասը, մանկական խաղասենյակը, անվճար Wi-Fi, ավտոկայանատեղին: Առկա է ուղեբեռի պահասենյակ:Սնունդն առաքվում է համար: Նախաճաշը […]

Դիլիջան / Դիլիժանս

«Դիլիժանս» հյուրանոցը գտնվում է առողջարանային քաղաք Դիլիջանում՝ Աղստև գետից 20  մետր, հարակից անտառից 50 մետր և քաղաքի կենտրոնից 1․6 կմ հեռավորության վրա։ Հյուրանոցում և դրան հարող բոլոր տարածքներում գործում է անվճար Wi-Fi կապ և սեղանի թենիս, բիլիարդ, ֆիթնես։ Ընդունարանն աշխատում է շուրջօրյա։ Պարզ կահավորված սենյակները հագեցած են հեռուստացույցով, սառնարանով և առանձին լոգասենյակ իր սանհանգույցով և համապատասխան հարդարանքի […]

Դիլիջան / Հին Թուֆենկյան

Թուֆենկյան Անանով հյուրատունը Ձեզ կընձեռի հիանալի հնարավորություն վայելելու Դիլիջանի ճոխ բնությունը, իսկ «Հին Դիլիջանի Հայկանուշ» ռեստորանի բարձր կամարապատ սրահը, ձեռքով պատրաստված անպաճույճ ջահերով և բարդ հորինվածքով ձեռագործ գորգերով զարդարված, կստեղծեն դիլիջանյան ոճի ճաշասենյակի հատուկ միջավայր: Այցելուները,  քայլելով Հին Դիլիջանի փողոցներով, կզգան անցյալ դարաշրջանների մշակույթն ու շունչը: Մասնագիտացված արհեստանոցներում և ստուդիոներում վաճառվում են զարդեր, հագուստ, գորգեր, սպասք և փայտե փորագրությամբ գործեր և արվեստի […]