Tavel adana

Tavel adana

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՍՈՑ ՓԱԹԵԹ​

ՓԱԹԵԹ 1-Travel Adana

Travel Adana Տուրիստական ընկերությունը առաջարկում է խմբակային շրջագայություն դեպի՝ Օր առաջին գյուղ Օձուն:

ՓԱԹԵԹ 2-Travel Adana

Travel Adana Տուրիստական ընկերությունը առաջարկում է խմբակային շրջագայություն դեպի՝ Օր առաջին գյուղ Օձուն:

ՓԱԹԵԹ 3-Travel Adana

Travel Adana Տուրիստական ընկերությունը առաջարկում է խմբակային շրջագայություն դեպի՝ Օր առաջին գյուղ Օձուն:

ՆԵՐՔԻՆ ՏՈՒՐԻԶՄ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Փաթեթ N.1/Լոռի/Հաղպատ

Travel Adana  Տուրիստական ընկերությունը առաջարկում է խմբակային շրջագայություն դեպի՝

Օր առաջին գյուղ Օձուն: Այցելություն 6 րդ դարի Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցի, որը  գտնվում է գյուղի կենտրոնում: Հաջորդ կանգառը Հաղպատի վանքն է։ Համալիրը կազմված է Ս Նշան, Ս Գևորգ և Ս Աստվածածին եկեղեցիներից, փոքր մատուռից, զանգայատնից և գրադաարանից։ Գիշերակաց Հաղպատի Գայանե հյուրանոցում։ Օր երկրորդ՝ ազատ օր։ Օր երրորդ և հաջորդ կանգառը Սանահինի վանական համալիրն է, որը կառուցվել է 10-րդ դարում։ Վանքը եղել է մշակութային կենտրոն, որտեղ գործում էր ծխական դպրոց և գրադարան։ Այս երկու վանքերի մասին կա գեցեցիկ ավանդազրույց, որը անտեսանելի կապով միացնում է նրանց։ Հաջորդիվ՝ Քոբայրավանք: Քոբայրավանքը Համարվել է Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային նշանավոր
կենտրոններից մեկը: Վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, զանգակատուն-տապանատնից ու սեղանատնից: Այսօր վանական համալիրի շրջակայքում պահպանված են խաչքարեր, մատուռների ավերակներ: Այնուհետև․Վերադարձ Երևան։

Հյուրանոցում գիշերակացի արժեք՝ 20.000 ՀՀ դրամ

Փաթեթի արժեքը 1 անձի համար ՝ 38.000 ՀՀ դրամ

Արժեքները ներառում են՝

1/բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով

2/բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն

3/ այցելություն նշված վայրեր, ըստ ծրագրի

4/ 2/3 օր Գայանե հյուրանոցում

5/ Երկտեղանի հարմարավետ սենյակներ

6/ Նախաճաշ

7/ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒշադրություն՝ Արժեքները ենթակա են փոփոխման, կապված տվյալ

ժամանակահատվածի սահմանված հյուրանոցային արժեքներից

Փաթեթ N.2/Սյունիք/Տաթև

Օր առաջին՝ Խոր Վիրապ վանական համալիր։ Վանքի անվանումը բառացիորեն նշանակում է «խորը զնդան»: Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը այստեղ 13 տարի բանտարկվեց քրիստոնեության քարոզչության համար` հայ հեթանոս թագավոր Տրդատ III- ի հրամանով։ Հաջորդիվ՝ Թրչունների քարանձավ,Նորավանք վանական համալիր։  Նորավանքը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք։ Նորավանքը կառուցվել է 13-14-րդ դդ 2002 թ-ին վանքը հիմնովին վերանորոգվել է: Մյուս կանգառը Վայք,գինու գործարան։ Որից անմիջապես հետո կուղևորվենք Տաթև վանական համալիր։ Տաթևի վանքը (IX-X դար) գտնվում է Սյունիքի մարզում, Վանքը տեղակայված է գրեթե ժայռի եզրին, որտեղից բացվում է կիրճի գեղատեսիլ տեսարան։ Միասին կնստենք Տաթևեր ճոպանուղի։ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի(մուտքավճարը ներառված չէ արժեքում)։ Կունենանք գիշերակաց Հարսնաձոր Էկո Ռեզորթ ում։ Երկրորդ օր՝Խնձորեսկ , Ճոճվող կամուրջ , Շաքեի ջրվեժ , Ջերմուկ-Կեչուտի ջրամբար , գալերիա , Ջերմուկի ջրվեժ և վերադարձ Երևան:

Հյուրանոցում գիշերակացի արժեք՝ 7.500 ՀՀ դրամ

Փաթեթի արժեքը 1 անձի համար ՝ 36.000 ՀՀ դրամ

Արժեքները ներառում են՝              

1/ բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով

2/ բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն

3/ այցելություն նշված վայրեր, ըստ ծրագրի

4/ 1/2 օր  Հարսնաձոր Էկո Ռեզորթ ում

5/ Երկտեղանի հարմարավետ սենյակներ

6/ Նախաճաշ

7/ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒշադրություն՝ Արժեքները ենթակա են փոփոխման, կապված տվյալ

ժամանակահատվածի սահմանված հյուրանոցային արժեքներից

Փաթեթ N.3/Վայոց Ձոր/Ջերմուկ

Travel Adana  Տուրիստական ընկերությունը առաջարկում է խմբակային շրջագայություն դեպի՝

Օր առաջին: Այցելություն Խոր Վիրապ Վանական համալիր, որտեղ Ամենայն հայոց կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել էր քրիստոնեության քարոզչության համար:Այնուհետև այցելություն Պարույր Սևակի տուն Թանգարան (մուտքավճարը ներառված չէ արժեքում)։ Ծանոթություն մեծ բանաստեղծի կյանքին և կենցաղին։ Այնուհետև այցելություն դեպի առողջարաններով և հանքային բուժիչ ջրերով հարուստ չքնաղ Ջերմուկ քաղաք։ Հնարավորություն կունենանք Ջերմուկի հանքային ջրերի ցուցասրահ գալերիայում համտեղսելու ամենաբուժիչ և ամենամաքուր հանքային ջրերը։ Որից հետո ազատ ժամ, և գիշերկաց Ջերմուկ Աշխարհ առողջարանում։ Օր երկրորդ, և ողջ օրը Ձեր տրամադրության տակ է լինելու առողջարանը իր տարատեսակ բուժական պրոցեդուրաներով և 3 անգամյա շվեդական սեղան անկրկնելի խոհանոցով։ Օր երրորդ՝ այցելություն Ջերմուկի հանրահայտ «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժ: Կայցելենք նաև «Երազանքների կամար»։ Այդ 30 մետր լայնությամբ քարե կամարը հանդիսանում է Ջերմուկի բնական հրաշալիքը: Հետադարձին կունենանք կանգառ Արենի գինու գործարանում, որտեղ կհամտեսենք տարբեր տեսակի գինիներ: Վերադարձ Երևան։

Հյուրանոցում գիշերակացի արժեք՝ 36.000 ՀՀ դրամ

Փաթեթի արժեքը 1 անձի համար ՝ 51.000 ՀՀ դրամ

Արժեքները ներառում են՝

1/ բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով

2/ բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն

3/ այցելություն նշված վայրեր, ըստ ծրագրի

4/ 2/3օր Ջերմուկ աշխարհ առողջարանում

5/ Երկտեղանի հարմարավետ սենյակներ

6/ 3 անգամյա շվեդական սեղան մատուցմամբ սնունդ

7/Տարատեսակ բուժական պրոցեդուրաներ

8/ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒշադրություն՝ Արժեքները ենթակա են փոփոխման, կապված տվյալ

ժամանակահատվածի սահմանված հյուրանոցային արժեքներից