Ջերմուկ Արմենիա Առողջարան

Հյուրանոցային համալիրը տեղակայված է Ջերմուկ քաղաքի հենց սրտում,որտեղ գտնվում են բուժիչ հանքային աղբյուրները,որոնց շնորհիվ Ջերմուկ քաղաքը ձեռք է բերել հոգու և մարմնի կազդուրման կենտրոնի համբավ: Անվճար հյուրանոցային ծառայություններ Վճարովի հյուրանոցային ծառայություններ Համարների հարմարություններ

Ջերմուկ Մոսկվա Առողջարան

Կանաչապատ լեռներով շրջապատված «Ջերմուկ Մոսկվա» առողջարանը գտնվում է Հայաստանի ամենահայտնի առողջարանային քաղաքներից մեկում՝ Ջերմուկում։ Այն առաջարկում է հանքային վաննաներով սպա կենտրոն և բազմազան բուժական պրոցեդուրաներ։ Դասական և ժամանակակից ոճերով հարդարված համարները լիովին կահավորված են և տեխնիկապես հագեցած․ հարթ էկրանով հեռուստացույց, սառնարան, ջեռուցման համակարգ, արդուկման միջոցներ, վարսահարդարիչ և այլն: Կահավորանքը ներառում է նաև գրասեղան: Հանգստավայրի տարածքում […]

Ջերմուկ Օլիմպիա

Օլիմպիա առողջարանը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում, առողջարանային Ջերմուկ քաղաքում, որն ավելի, քան 50 տարի հանդիսանում է միջազգային կարգի առողջարանային կենտրոն:Առողջարանը կառուցվել է 1953 թվականին, հիմնովին վերանորոգվել 2006-ին և մինչ օրս շարունակում է աշխատել, անընդհատ զարգացնելով և կատարելագործելով իր ջրաբուժական ավանդույթները:Առողջարանի ներքին հարդարումն իրականացված է դասական ոճի մեջ, ինչն իր հերթին դրական է ներազդում հյուրերի ինքնազգացողության […]

Ջերմուկ Աշխարհ

«Ջերմուկ Աշխարհ» առողջարանը գտնվում է Ջերմուկ քաղաքի գեղատեսիլ անկյուններից մեկում: Հին ժամանակներից ի վեր քաղաքը հայտնի է որպես  առողջարանային բարձր-լեռնային հանգստավայր: 1970թ. ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի որոշմամբ Ջերմուկը դասվեց համամիութենական առողջարանային քաղաքների շարքին, իսկ «Ջերմուկ» հանքային ջուրը հայտնի ապրանքանիշ դարձավ ամբողջ աշխարհում և վայելում է իր համբավն առայսօր: «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրը կառուցվել է 1976 թ.: […]

Ջերմուկ Արարատ Մոր և Մանկան Առողջարան

Հանրահայտ առողջարանային քաղաք Ջերմուկում արդեն չորս տասնամյակ գործում է «Արարատ» առողջարանը, որը համարվում է ոչ միայն Հայաստանի լավագույն առողջարանային վերականգնողական կենտրոններից մեկը, այլ նաև՝ հաստատություն, որտեղ կարելի է պարզապես անցկացնել լիարժեք հանգիստ: «Արարատ» առողջարանում կատարվում է արդյունավետ բուժման ու լիակատար հանգստի ամբողջական գործընթաց.Վերականգնողական բուժում. առողջարանի հիմնական մասնագիտացումն է դեռևս խորհրդային Հայաստանի տարիներից, երբ արդյունաբերական ձեռնարկությունների, մասնավորապես՝ […]

Ջերմուկ Հոթել ընդ Սպա

«Jermuk Hotel and SPA» հյուրանոցն իր դռները հյուրերի համար բացել է 2019 թվականին։ Այն գանվում է Ջերմուկի գողորիկ առողջարանային հատվածում, հանքային ջրերի հանրահայտ ըմպելասրահից 700 մետր հեռավորության վրա։ Իրենց առանձին պատշգամբներով «Classic view» «Panorama», «Executive» կատեգորիաների սենյակներից բացվում է անկրկնելի գեղեցկության տեսարան դեպի Արփա գետի կիրճը, քաղաքը շրջապատող լեռներն ու հյուրանոցի գեղատեսիլ այգին Ընդարձակ և […]

Գրանդ Ռեզորթ Ջերմուկ

Գրանդ Ռեզորթ Ջերմուկը գտնվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Հյուրանոցը կառուցվել է 2015թ.-ին, համաշխարհային բրենդ Հայաթ ընկերության ստանդարտներին համապատասխան և երեք տարի շարունակ կառավարվել է հենց Հայաթ ընկերության կողմից: 2019թ. – ի ապրիլի 1-ից հյուրանոցը վերանվանվել է Գրանդ Ռեզորթ Ջերմուկ: Հյուրանոցի շենքը կառուցված է հայկական ավանդական վարդագույն տուֆով։ Իսկ հյուրանոցի ժամանակակից դիզայնը լիովին ներդաշնակության […]

Ապրիկոտ Աղվերան

Ապրիկոտը մի վայր է , որտեղ դուք կարող եք վայելել իրական խաղաղությունը, հանգստությունն ու թարմությունը։ Այստեղ դուք կգտնեք զվարճանքի բազմաթիվ տարբերակներ, ինչպիսիք են լողը, ինչպես ամառային, այնպես էլ՝ ձմեռային եղանակին, սաունան և համամը, վոլեյբոլը, թենիսը և ֆուտբոլը։ Դուք կարող եք նաև շրջել հեծանիվով կամ զբոսնել անտառում։ Ապրիկոտում աղբյուրի ջուրը հանդիսանում է առողջության և հաճույքի աղբյուր։ Այն […]

Բեսթ Ռեզորթ Աղվերան

Արարատ ռեզորտը կատարյալ վայր է հանգրվանելու այն զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են զգալ Աղվերանի իրական ջերմությունը: Նորաոճ հյուրանոցն առաջարկում է Ձեզ 24-ժամյա էքսպրես գրանցում և դուրս գրում, կորպորատիվ ծառայություններ Ձեր հանգստի և գործնական հանդիպումների համատեղման համար: Հյուրանոցի դիզայնով սենյակները հագեցած են հարմարավետ անկողիններով, անվճար WI-FI կապով և կատարյալ հանգիստն ապահովելու համար բոլոր անհրաժեշտ պարագաներով:  Ամենօրյա համեղ նախաճաշը, բացօթյա և փակ լողավազանները, լաունջ […]

Բեսթ Ռեզորթ Աղվերան

Աղվերանը հնագույն ժամանակներից ի վեր հայտնի է առողջարար կլիմայով և շրջակա սարերի գեղեցիկ բնապատկերներով:Հեքիաթային տեսարաններից մեկի՝ Ծաղկունյանց լեռների լանջին, Դալար գետի ափին գտնվում է «Բեսթ Ռեզորթ Աղվերան» Հյուրանոցային համալիրը։ Այստեղ Ձեզ համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ընտանեկան հանգստի և տարատեսակ միջոցառումների անցկացման համար (միջազգային կոնֆերանս, սեմինար, հարսանիք և ավելին)։Կտրվեք առօրյա հոգսերից և վայելեք Ծաղկունյանց […]