Վանաձոր Թեժ Լեռ

Փնտրո՞ւմ եք հարմարավետ, բարձր սպասարկմամբ հյուրընկալ հանգստյան տուն Հայաստանում: Բարի գալուստ Լոռվա գեղատեսիլ բնաշխարհի ամենատեսարժան և գողտրիկ վայրերից մեկը` Թեժ լեռ, որի մտերիմ հարևանությամբ և փարթամ անտառներով շրջապատված` տեղակայված է համանուն հանգստյան տունը:

Վերանորոգված և դիզայներական ինքնատիպ լուծումների շնորհիվ նոր տեսք ստացած հանգստյան տունն իր բազմատեսակ ծառայություններն է առաջարկում ձեզ տարվա բոլոր եղանակներին: Մեզ մոտ դուք կարող եք վայելել խաղաղ հանգիստ անմիջապես բնության գրկում, համտեսել համեղ և առողջ սնունդ, հիանալով գեղեցիկ բնապատկերներով՝ ըմբոշխնել սոճիների թարմ ու առողջարար օդը և, ոչ պակաս կարևոր է, անհրաժեշտության դեպքում հանգիստը զուգակցել աշխատանքի հետ:

Բնության գրկում պասիվ հանգստի սիրահար եք, թե ցանկանում եք ձեր օրը հագեցած լինի տարբեր զբաղմունքներով՝ «Թեժ լեռ»-ը պատրաստ է բավարարել ձեզ ցանկացած դեպքում: Հանգստյան տանը յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունի խաղալու բիլիարդ, սեղանի թենիս, վոլեյբոլ, լողալու բացօթյա մեծ լողավազանում, օգտվելու շարունակաբար համալրվող փոքր գրադարանից: Իսկ երեխաներն իրենց ժամանակը կարող են անցկացնել խաղասենյակում կամ բացօթյա խաղահրապարակում, որտեղ տեղադրված են սղարան, ճոճանակներ, տնակներ: Իսկ ամեն շաբաթ անցկացվող խարույկի երեկոներն ու թեմատիկ միջոցառումները կապահովեն օրվա տպավորիչ ավարտը: