Սևան Կապուտակ Սևան հանգստյան տուն

Կապուտակ Սևան հյուրանոցային համալիրը իր ռեստորանով և մասնավոր լողափով գտնվում է ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա ՝ անմիջապես Սևանա լճի հարևանությամբ: Հանգստյան համալիրում ստեղծված են բոլոր հարմարությունները ժամանցը լիարժեք կազմակերպելու համար։ Համալիրն ունի անվտանգության համակարգ, փրկարար, բուժկետ և ավտոկայանատեղի։
Այցելուները կարող են իրենց երեկոն անցկացնել Կարաոկե բարում: Այստեղ բիլիարդի և փոքր թենիսի սիրահարներն էլ կգտնեն իրենց նախընտրածը: Գործում է նաև բացօթյա սրճարան: Եվ, վերջապես, Սևանի ափին հանգիստն անհնար է պատկերացնել առանց ջրային մարզաձևերի: Կապուտակ Սևան համալիրում ձեզ կտրամադրվեն ջրահեծանիվներ, զբոսանավեր և նավակներ: Համալիրի տարածքում կան նաև մինի-ֆուտբոլ, բասկետբոլ,լողափնյա վոլեյբոլի դաշտեր: