Հաղպատ Քեֆիլյան հոթել

«Քեֆիլյան» հյուրանոցը գտնվում է Ալավերդի քաղաքից 10 կմ հեռավորության վրա` Հաղպատ գյուղում: Հյուրանոցն առաջարկում է մեկտեղանոց, երկտեղանոց, երեքտեղանոց և լյուքս համարներ, որոնք ապաահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Պատուհաններից բացվում է Դեբեդ գետի կիրճի հիանալի տեսարանը: Հյուրանոցում կա անվճար Wi-Fi,  ավտոկայանատեղի, հուշանվերների վաճառքի կետ: Առաջարկվում են նաև  էքսկուրսիոն և զբոսաշրջային ծառայություններ` ձիով արշավներ, մասնակցություն օղու թորման և լավաշի թխման գործընթացներին: Հյուրանոցի աշխատակազմը անում է ամեն բան, որ հյուրերը իրենց ապահով զգան և վայելեն իրենց լիարժեք հանգիստը, իսկ հեռանալիս իրենց հետ տանեն միայն  լավ հիշողություններ և հրաշալի տպավորություններ:

Սնունդ

  • Համարում նախաճաշի մատուցում

  • Հայկական ավանդական խոհանոց

Հանգիստ և ժամանց

  • Գրադարան

  • Կենդանի երաժշտություն / կատարումեր

  • Ռեստորան

  • Սրճարան

  • Վարպետության դաս

  • Տաղավար/զրուցարան