«Գայանե» հյուրանոցային համալիրը գտնվում է Հաղպատ գյուղում` Ալավերդի քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Լոռվա շքեղաշուք բնության գրկում գտնվող այս հյուրանոցը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին: Այն առաջարկում է ստանդարտ, պրեմիում և լյուքս կարգի մեկտեղանոց, երկտեղանոց համարներ, ինչպես նաև քոթեջներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Համարներում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, օդափոխիչ: Պատուհաններից կարելի է զմայլվել լեռան լանջին գտնվող Սանահին վանական համալիրի տեսարանով: Հյուրերը կարող են իրենց ազատ ժամանակը անցկացնել` օգտվելով հյուրանոցում առաջարկվող բազմաթիվ ծառայություններից, որոնց միջոցով հանգիստը կլինի ավելի ամբողջական և լիարժեք: Հյուրանոցում գործում է բար, մարզասրահ, բացօթյա և փակ լողավազաններ, բիլիարդ, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Պրոֆեսիոնալ անձնակազմի, բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ հյուրանոցում անցկացրած հանգիստը կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում` վայելելով լեռնային մաքուր օդն ու էկոլոգիապես մաքուր սնունդը: Հյուրանոցից ոտքով կարելի է բարձրանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում տեղ գտած Հաղպատի վանք: