Դիլիջան / Հովեր Բյութիկ

Հովեր բուտիկ հյուրանոցը գտնվում է Դիլիջան քաղաքի բարձրադիր թաղամասներից մեկում, քաղաքից կտրված, բայց միաժամանակ և քաղաքի ներսում: Կենտրոնական հատվածից հեռավորությունը կազմում է 2 կմ:

Համարներն առանձնանում են իրենց ընդարձակությամբ, յուրահատուկ դիզայնով և հարմարավետ կահավորմամբ:

Հյուրերի տրամադրության տակ են բարը, ռեստորանը, այգին, տերասը, մանկական խաղասենյակը, անվճար Wi-Fi, ավտոկայանատեղին: Առկա է ուղեբեռի պահասենյակ:
Սնունդն առաքվում է համար:

Նախաճաշը «շվեդական սեղան» է:

Հյուրանոցն ունի երկու ռեստորան` փակ և բացօթյա:

Երեկոյան կա ժամանցային ծրագիր: