«Դիլիժանս» հյուրանոցը գտնվում է առողջարանային քաղաք Դիլիջանում՝ Աղստև գետից 20 մետր, հարակից անտառից 50 մետր և քաղաքի կենտրոնից 1․6 կմ հեռավորության վրա։ Հյուրանոցում և դրան հարող բոլոր տարածքներում գործում է անվճար Wi-Fi կապ և սեղանի թենիս, բիլիարդ, ֆիթնես։ Ընդունարանն աշխատում է շուրջօրյա։
Պարզ կահավորված սենյակները հագեցած են հեռուստացույցով, սառնարանով և առանձին լոգասենյակ իր սանհանգույցով և համապատասխան հարդարանքի միջոցներով։
Ռեստորանում սպասարկվում է նախաճաշ շվեդական ձևով, դե իսկ ճաշին և ընթրիքին մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցի համեղ ուտեստներ։
Հյուրանոցում տեղակայված է մեկ բար և խորովածի համար նախատեսված բոլոր հարմարանքներով տեռաս։ Սննդի և խմիչքների առաքումն անմիջապես սենյակ ևս հասանելի է։
«Դիլիժանս» հյուրանոցում գործում է նաև կարաոկե և մանկական խաղահրապարակ։ Հյուրանոցի տարածքում գործում է նաև անվճար ավտոկանգառ։
Հյուրանոցը տեղակայված է Դիլիջանի ավտոկայանից 2 կմ, իսկ Երևանի Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից 107 կմ հեռավորության վրա։
Հյուրանոցի առավելությունները
Անվճար Wi-Fi
Անվճար ավտոկայանատեղի