2011թ. կառուցված բարձրակարգ Բեսթ Վեսթերն Պլյուս Փարադայս Հոթել Դիլիջան հյուրանոցային համալիրը տեղակայված է Դիլիջան առողջարանային քաղաքի գեղատեսիլ անկյուններից մեկում`Հայաստանն ու Վրաստանը միացնող միջպետական մայրուղու ճանապարհին: Հյուրանոցն ունի գեղեցիկ լոբբի, նորաոճ նիստերի դահլիճ, Ձմեռային այգի, սրճարան, բար, ռեստորան և 60 հյուրընկալ սենյակներ`հարմարավետության և նրբագեղության անկրկնելի ներդաշնակությամբ:
Բոլոր սենյակներում առկա են՝
Պատշգամբ,սառնարան,ներքին hեռախոս, հեռուստացույց, վարսահարդարիչ, սանհանգույցի պարագաներ,WI Fi :