Գետափնյա միջնադարյան ոճով շալետ՝
Ավան Ձորագետ հյուրանոցը գտնվում է Երևանից 160 կմ հյուսիս՝ Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքների միջև ընկած ճանապարհի կեսին։ Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցի արտաքին տեսքը՝ պատրաստված բազալտե քարից, հիշեցնում է միջնադարյան շալետ, իսկ ինտերիերը զարդարված է հանրահայտ Թուֆենկյան գորգերով, ձեռագործ կահույքով և հին հայկական այբուբենի մեծ տառերով։ Դեբետ գետին նայող ընդարձակ բակը կատարյալ վայր է բացօթյա միջոցառումներ և հարսանիքներ անցկացնելու համար Բակի առանցքային կետը Ցուլի քանդակն էր, որի ոտքերը և կողքերը զարդարված են հայկական ժողովրդական հեքիաթների պատկերներով։
Ավան Ձորագետ Հյուրանոցի դիրքը հարմար է ինչպես մոտակա Հաղպատ և Սանահին վանքերն այցելող, հարմարավետ գիշերակաց և համեղ կերակուրներ փնտրող, այնպես էլ լողավազանով և ներդաշնակ մթնոլորտով մեկուսացված հանգիստ փնտրող մարդկանց համար։
Ավան Ձորագետ հյուրանոցն ունի լոբբի բար և լաունջ տարածք, որտեղ հյուրերը կարող են խաղալ սեղանի խաղեր, գիրք կարդալ կամ հանգստանալ;
«Ավան Ձորագետ» ռեստորանը ներկայացնում է Ջեյմս Թուֆենկյանի հեղինակային յուրօրինակ խոհանոցը՝ հիմնված թարմ տեղական բաղադրիչների, համեմունքների և հետաքրքիր համադրությունների վրա, որոնք բացահայտում են ճաշատեսակի համը հետաքրքիր կողմից
Հյուրանոցին կից տեղակայված է նաև երկրորդ հյուրանոցային շենքը, ամառանոցներով կանաչ ծառուղին, ինչպես նաև միջոցառումների համար նախատեսված PUR սրահ։
ՌԱՖԹԻՆԳ
ՁԻԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Ավան Ձորագետ հյուրանոցն ունի հետևյալ հարմարությունները.
- 34 սենյակ գլխավոր մասնաշենքում և 20 սենյակ երկրորդ շենքում՝ դեպի գետ, ձոր կամ բակ նայող տարբեր կատեգորիաների՝ ստանդարտ, դելյուքս, նախագահական սյուիտ։
- կոնֆերանսի սենյակ տեխնիկական աջակցությամբ
- փակ լողավազան
- ջակուզի
- սաունա
- մանկական խաղասենյակ
- մերսման սենյակ
- Հուշանվերների խանութ
- սեղանի թենիս
- բիլիարդ
- մինի սառնարան գլխավոր շենքի սենյակներում
- հանդիսությունների սրահ
- բաց պատշգամբներ
- ռեստորան
- բար (մինջև 23։00)
- լվացքի ծառայություն