Օլիմպիա առողջարանը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում, առողջարանային Ջերմուկ քաղաքում, որն ավելի, քան 50 տարի հանդիսանում է միջազգային կարգի առողջարանային կենտրոն:
Առողջարանը կառուցվել է 1953 թվականին, հիմնովին վերանորոգվել 2006-ին և մինչ օրս շարունակում է աշխատել, անընդհատ զարգացնելով և կատարելագործելով իր ջրաբուժական ավանդույթները:
Առողջարանի ներքին հարդարումն իրականացված է դասական ոճի մեջ, ինչն իր հերթին դրական է ներազդում հյուրերի ինքնազգացողության վրա:
Էկոնոմ և բիզնես դասի սենյակները հագեցած են հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Ռեստորանը, որը նույնպես դասական ոճի մեջ է հարդարված, համապատասխանում է առողջարանային սննդի որակի բոլոր միջազգային չափանիշներին:
Բուժական մասում գտնվում են նորագույն սարքերով հագեցած բուժական պրոցեդուրաների կաբինետները, որոնք անընդհատ թարմացվում են ֆիզիոթերապիայի ոլորտում մշակվող սարքերով և նոր բուշական մեթոդներով: Բուժ. անձնակազմը պարբերաբար վերապատրաստման դասընթացներ է անցնում սպասարկման որակը բարձրացնելու նպատակով:
Կոնֆերանսների դահլիճ
Գեղեցկության սրահԳրադարան
Մանկական սենյակ
Մարզասրահ
Շոգեբաղնիք
Լոբբի-բար
Խաղասենյակ
WiFi
Մերսումներ