Ջերմուկի «Ցենտրալ» հյուրանոցը հյուրերի առջև իր դռներն է բացել 2012թ․-ին։ Այն գտնվում է Ջերմուկ քաղաքի սրտում՝ կենտրոնում, որտեղից էլ ստացել է իր անվանումը։ Հյուրանոցի բարենպաստ դիրքը թույլ է տալիս այցելուներին ոտքով շրջել քաղաքով և հիանալ Ջերմուկի բնությամբ ու վայելել մաքուր օդը։ Հյուրանոցն իր նորաոճ դիզայնով և հարմարավետությամբ գրավում է բոլորին, նույնիսկ ամենաքմահաճ այցելուներին։ Հյուրանոցն ունի 16 էկոնոմ և լյուքս կարգի սենյակներ։ Բոլոր համարներում առկա են հարմարավետ կահույք, հեռուստացույց, սառնարան, մշտական տաք և սառը ջուր և այլ կենցաղային անհրաժեշտ պարագաներ։ Հյուրանոցի ողջ տարածքում գործում է անվճար WI FI և իհարկե ավտոկայանատեղի։ Հյուրանոցն առաջարկում է երեք անգամյա բարձրակարգ սնունդ։ Մեզ մոտ կարող եք ճաշակել մեր հմուտ խոհարարների կողմից պատրաստված ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան խոհանոցի ճաշատեսակներ։ Բարձր սեզոնին մենք նաև կազմակերպում ենք էքսկուրսիաներ այցելուներին քաղաքի և մոտակա շրջնների տեսարժան և պատմամշակութային վայրերին ծանոթացնելու նպատակով։ Հյուրանոցի գնային առաջարկները հասանելի են բոլորին։