Ջերմուկ Աշխարհ

«Ջերմուկ Աշխարհ» առողջարանը գտնվում է Ջերմուկ քաղաքի գեղատեսիլ անկյուններից մեկում: Հին ժամանակներից ի վեր քաղաքը հայտնի է որպես  առողջարանային բարձր-լեռնային հանգստավայր: 1970թ. ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի որոշմամբ Ջերմուկը դասվեց համամիութենական առողջարանային քաղաքների շարքին, իսկ «Ջերմուկ» հանքային ջուրը հայտնի ապրանքանիշ դարձավ ամբողջ աշխարհում և վայելում է իր համբավն առայսօր:

«Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրը կառուցվել է 1976 թ.: Տարիների և պատմական իրադարձությունների մեջ պահպանելով բարի ավանդույթները՝ այն շարունակել է աշխատել նաև մասնավորեցումից հետո: 2017 թվականին վերակառուցումից և կապիտալ վերանորոգումից հետո առողջարանը վերսկսել է իր աշխատանքը: Այստեղ առաջնակարգ բուժման և հանգստի երաշխիքն են բարձր որակավորում ունեցող անձնակազմը և աշխատակիցների երկարամյա փորձը: Առողջարանը հարմար է ինչպես երեխաների հետ ընտանեկան հանգստի համար, այնպես էլ նրանց համար, ովքեր ցանկանում են պարզապես հանգստանալ՝ առողջությունն առավելագույնս վերականգնելով:

Առողջարանի հիմնական բուժական գործոնը բարձրորակ հանքային ջուրն է, որն ընդունելի է և ներքին, և արտաքին կիրառման համար: Ջերմուկի հանքային ջրերը պատկանում են կազմությամբ բարդ տեսակի: Ջուրը տաք է, պարունակում է ածխաթթու գազ, ածխաջրածին, սուլֆատ,քլոր, նատրիում, կալիում, կալցմիում, ֆտոր, բրոմ, մագնեզիում:

  • Լողավազան (8մ x 20մ, խորությունը՝ 1.20մ-1.60մ)
  • Շոգեբաղնիք
  • Մարզադահլիճ
  • Թենիս
  • Բար
  • Վարսավիրանոց
  • Լվացքատուն
  • Ավտոկայանատեղի
  • Վոլեյբոլի և մինի ֆուտբոլի համար նախատեսված խաղահրապարակ