Էլեգանտ հյուրանոցը տեղակայված է գեղատեսիլ Ծաղկաձորում՝ 1792 մ բարձրություն ունեցող Թեղենիս սարի ստորոտին: Հյուրանոցը շահագործման է հանձնվել 2014 թ: Հյուրերի հանգիստն առավելագույնս հարմարավետ դարձնելու համար հյուրանոցը կառուցվել է անհատական նախագծով: Հյուրանոցում ներկայացվել է ծառայությունների այն ողջ համալիրը, որը կարող է լինել կուրորտային հանգստավայրում: Հանգիստը Էլեգանտ հյուրանոցում առօրյա հոգսերից կտրվելու և բնության մի մասնիկը զգալու լավագույն տարբերակն է, քանզի հյուրանոցը տեղակայված է բնության գողտրիկ մի անկյունում, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի հանդիպակաց սարերը, իսկ նրանց միջով հոսում է գետակը, որի ջուրն այնքան մաքուր է, որ կարելի է նշմարել գետում լողացող ձկներին:
Ծառայություն՝Լողավազան և շոքեբաղնիք,Մանկական խաղասենյակ, ֆիթնես կենտրոն,բիլիարդ,բար և ռեստորան,Կոնֆերանս դահլիճ