Երևանից 55կմ. հեռավորության վրա է գտնվում «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրը,որը հանգրվանել է Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում:
Այստեղ հյուրընկալվելիս Դուք կվայելեք լեռնային թարմ օդը և Դալար գետի կարկաչը:Ձեզ համար` հեռու աշխատանքային խնդիրներից և առօրյա հոգսերից, իրենց դռները կբացեն 60 հարմարավետ և բարձրակարգ համարներ, որոնք տեղակայված են ավստրիական շալե ոճով կառուցված 5 մասնաշենքերում, որը ստեղծում է հրաշալի ալպիական գյուղի տպավորություն:Ձեր տրամադրության տակ են մարզասրահը, լողավազանները, բիզնես հնարավորությունները, ռեստորանը և բարը:
Հյուրանոցը սպասում է Ձեզ` նվիրելու հաճելի հանգիստ և անմոռանալի պահեր:Տարվա ցանկացած եղանակին, լինի դա շոգ ամառ կամ ցուրտ ձմեռ,հյուրերին միշտ սպասում է ջերմ հյուրընկալություն, բարձրակարգ սպասարկում և ուշադիր անձնակազմ:
Լողավազան բաց և ձակ, շոքեբաղնիք,սաունա,թենիսիս կորտ,բիլիարդ, մանկական խաղահրապարակ,կոնֆերանս սրահ,ռեստորան,բար