Ենոքավանի «Բերկրի» հյուրատուն
Ենոքավանի «Բերկրի» հյուրատան այցեքարտը տավուշյան բնությունն ու ընտանեկան ջերմ ընդունելությունն են. այստեղ բազմաթիվ հյուրեր են գալիս աշխարհի տարբեր մասերից։«Բերկրի»-ում հյուրերի համար կազմակերպում են նաև փռում հացի թխման, գոբելենագործության ու գորգագործության մաստեր կլասեր, էքսկուրսիաներ և քայլարշավներ տեղի պատմամշակութային վայրեր։
Ենոքավան Ապագա ռեզորթ
Ծովի մակարդակից 1370մ բարձրության վրա, Ենոքավան գյուղից 3կմ և Իջևան քաղաքից 10կմ հեռավորության վրա գտնվում է բնության գեղատեսիլ մի անկյուն, որը տեղացիներն անվանում են «Գոմեր»: Հենց այստեղ գտնվում է «Ապագա Ռեզորթը»: Շուրջ 7հա պահպանվող տարածքում կա 40 ձիու համար նախատեսված ախոռ, ձիավարության համար նախատեսված հատուկ ցանկապատված տարածք, քոթեջներ, լճակներ, հանգստի համար տաղավարներ, սպորտային դաշտեր: Մարգագետիններ, […]