Արզնու բուժական հիմնական գործոններն են ածխաթթու-քլորիդ-հիդրոկարբոնատ-նատրիումի ջրերը: Գյուղի համար բնորոշ է չափավոր տաք կլիման։ Օդի ջերմաստիճանը ձմռանը հասնում է -5°C, Ամռանը միջին ջերմաստիճանը + 22°C: արեւի պայծառության տեւողությունը տարեկան մոտ 2200 ժամ է: Բարենպաստ կլիմայական պայմանները և մաքուր լեռնային օդը լավ պայմաններ են ստեղծում բուժման և հանգստի համար: