Սևան Մարիա ռեզորթ

Մարիա հանգստյան տունը գտնվում է Սևան քաղաքում՝ Սևանա լճի ափին: Հանգստյան տան բոլոր 50 սենյակները կահավորված և հագեցված են անհրաժեշտ հարմարություններով:
Սենյակներից դուրս` հյուրերը կարող են վայելել իրենց հանգիստը լողավազանում կամ լողափին` բացօթյա վոլեյբոլ կամ բիլիարդ խաղալով: Երեխաների հետ հանգստի մեկնած ընտանիքներին դուր կգա մանկական խաղահրապարակը: Հանգստյան տնից ոտքով կարելի է հասնել լողափ մի քանի րոպեում: Երեկոյան ժամերին ռեստորանները, ուր պատրաստվում և մատուցվում են ազգային և օտարերկրյա ուտեստներ, սրճարաններն ու բարը ստեղծում են հաճելի, տրամադրող մթնոլորտ: