Վանատունը Հաղարծին վանական համալիրի (10-13-րդ դար) տարածքում (Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս) գտնվող հյուրատուն է՝ հարմարավետ սենյակներով, գրադարանով, հանդիպումների սրահով, պատշգամբներից ու պատուհաններից բացվող չքնաղ տեսարանով և …առանց հեռուստացույցի և wi-fi – ի )))
Մեր հյուրատունը դադար առնելու, հոգևոր ինքնաճանաչողության ու վերականգնման հնարավորություն է յուրաքանչյուր հյուրի համար ։
Մեր նպատակն է եղել ստեղծել միջավայր, որտեղ Դուք կարող եք վայելել
կատարյալ հանգիստ և, զուգահեռաբար, բացահայտել Հաղարծին վանքի և, ընդհանրապես, Տավուշ աշխարհի հոգևոր բովանդակությունը, պատմական դերակատարությունը և ներկայի առաքելությունը:
Շինության կառուցումն սկսվել է 2009թ.-ին և ավարտվել 2015թ. ամռանը՝ Հաղարծնի վերջին վերանորոգության ժամանակ։ Վանատան՝ որպես հյուրատուն բացումը տեղի է ունեցել 2019թ․-ի մայիսի 5-ին՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի և «ԱՐԿՈՒԴԱ» ՍՊԸ-ի համագործակցության արդյունքում։