Ջերմուկ Արարատ Մոր և Մանկան Առողջարան

Հանրահայտ առողջարանային քաղաք Ջերմուկում արդեն չորս տասնամյակ գործում է «Արարատ» առողջարանը, որը համարվում է ոչ միայն Հայաստանի լավագույն առողջարանային վերականգնողական կենտրոններից մեկը, այլ նաև՝ հաստատություն, որտեղ կարելի է պարզապես անցկացնել լիարժեք հանգիստ:

«Արարատ» առողջարանում կատարվում է արդյունավետ բուժման ու լիակատար հանգստի ամբողջական գործընթաց.
Վերականգնողական բուժում. առողջարանի հիմնական մասնագիտացումն է դեռևս խորհրդային Հայաստանի տարիներից, երբ արդյունաբերական ձեռնարկությունների, մասնավորապես՝ թունավոր արտադրության աշխատողների վերականգնողական բուժման ու հանգստի կազմակերպման համար կառուցվեց «Արարատ» առողջարանը: Տարիների փորձի, ժամանակակից տեխնոլոգիաների և բուժման մեթոդների համատեղումը «Արարատ» առողջարանում ապահովում է բուժման բարձր արդյունավետություն:
ՍՊԱ պրոցեդուրաներ. «Արարատ» առողջարանում իրականացվում է առողջության վերականգնման և կազդուրման համալիր գործընթաց «Ջերմուկ» բնական հանքային ջրի կիրառմամբ, որի բուժական հատկությունները ճանաչված են աշխարհում:
Ընդհանուր առողջության և իմունիտետի ամրապնդում. Ջերմուկի հրաշալի բնությունը, բուժական միջամտությունների հետ մեկտեղ, նպաստում է մարդու ընդհանուր առողջության և իմունիտետի ամրապնդմանը:
Զբոսաշրջություն և հանգիստ. առողջարանում կազմակերպվում են պատմական, հոգևոր, էկո, էքստրեմալ էքսկուրսիաներ ինչպես Ջերմուկի, այնպես էլ ամբողջ Հայաստանի տարածքով: «Արարատ» առողջարանը համալրված է ժամանակակից հյուրանոցային համարներով լիակատար հանգստի և ուժերի վերականգնման համար:

Ախտորոծում,բուժում.սպա,սնունդ