Ծաղկահովիտ

 «Ծաղկահովիտ» հյուրանոցի գլխավոր առավելությունը քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված լինելն է. այստեղից կարելի է ոտքով գնալ Ճոպանուղի, այցելել քացաքի տեսարժան վայրերը: Համալիրի հեռավորությունը ճոպանուղուց 0,5 կմ է, իսկ «Կեչառիս» վանական համալիրից` 0.6 կմ: Մեր հյուրանոցի այցելուները ունեն եզակի հնարավորություն մոտ լինել բնությանը և վայելել համալիրի պատրաստակամ և բարեհամբույր աշխատակազմի սպասարկումը:

Հյուրանոցի ընդարձակ բակային տարածքը հիանալի վայր է մաքուր օդում զբոսանքներ կատարելու համար: Մեր հյուրանոցային համալիրը հարմար է ընտանեկան զանազան հավաքույթներ և կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև՝ Ծաղկաձորի բնության գրկում ընտանիքի, աշխատակազմի կամ ընկերների հետ լիարժեք հանգստի կազմակերպման համար: «Ծաղկահովիտ» հյուրանոցում կա այն ամենը, ինչը Ձեր հանգիստը կդարձնի անմոռանալի, հարմարավետ և միանգամայն ապահով: Համալիրն ունի նաև ընդարձակ ավտոկայանատեղի և հնարավորություն` Ձեր ավտոմեքենան կայանելու շենքի կայանատեղիում, իսկ եթե կցանկանաք՝ նույնիսկ ձեր համարի պատշգամբի տակ՝ ինչպես ձեր սեփական տանը: